ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Սեյրան Օհանյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

Սեյրան Օհանյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին
20.02.2015 | 12:29

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ստեփանակերտ մեկնելուց առաջ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս ՈՒոռլիքի և Պիեռ Անդիոյի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից հետո եղած զարգացումները: Սեյրան Օհանյանը ներկայացրել է առաջնագծում վերջին շրջանի հիմնական պատահարները, լարվածության կտրուկ աճը պայմանավորող հնարավոր գործոնների մասին իր տեսակետները: Կողմերը քննարկել են առաջնագծում վստահության ամրապնդման և պատահարների բացառման մի շարք հնարավոր լուծումներ, որոնք կյանքի կոչելու ուղղությամբ Սեյրան Օհանյանը հայտնել է հայկական կողմի անվերապահ հանձնառությունը:

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ